Լրահոս

02.11.2019 12:45


Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը ЗИЛ մակնիշի բեռնատարով կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կա վիրավոր (տեսանյութ)

Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը ЗИЛ մակնիշի բեռնատարով կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Վիգեն Ն-ն իր վարած ЗИЛ մակնիշի 42 ԼՕ 950 համարանիշի ավտոմեքենայով Սոլակ գյուղի վերջնամասում դեռևս անհայտ պայմաններում կորցնելով ավտոմեքենայի ինքնակառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից ընկնելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում՝ բախվելով ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 56-ամյա Զոհրաբ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը