Կարծիք

04.11.2019 18:21


Ընդդիմադիր դաշտին կրկին, ինչպես և նախորդ ինշխանությունների ժամանակ, մեղադրում են գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ

Ընդդիմադիր դաշտին կրկին, ինչպես և նախորդ ինշխանությունների ժամանակ, մեղադրում են գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ

1in.am-ը հետաքրքիր մի հոդված է հրապարակել, որի հեղինակը պնդում է, իբր «նախկին իշխող համակարգի տեղեկատվաքարոզչական ռազմավարության առաջնային նպատակը երկրում քաոսի, անկառավարելիության, այսպես ասած՝ անտեսանելի գրոհի տպավորության ձևավորումն է», և որ «փորձ է արվում առաջացնել ոչ թե բացասական վերաբերմունք իշխանության կամ դրա առաջնորդի նկատմամբ, այլ ավելի շատ վախ իրականության նկատմամբ, անորոշության զգացում, ինչ-որ վերահաս վտանգի սպասում»: Այսպիսով, ընդդիմադիր դաշտին կրկին, ինչպես և նախորդ ինշխանությունների ժամանակ, մեղադրում են գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ:

Փաստորեն, վերահաս վտանգի սպասումների ձևավորումը կապ չունի, օրինակ,
- նախարարների և մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձերի «գաղտնի» բարձրացման հետ,
- Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ, համաձայն որի՝ սատանիզմի հիմքով համերգ չեղարկելը այլևս չի լինելու:
- Կառավարության շենքի մոտ մարմնավաճառությամբ զբաղվող օտարերկրյա միասեռականների ֆակտորի հետ:
- Աջ ու ձախ բաժանվող անհեթեթ դրամաշնորհների հետ:
- «Հազարավոր կյանքեր զոհաբերել ենք հանուն ոչնչի» Աննա Հակոբյանի հայտարարության հետ:
- «Չունենք հայեցակարգ՝ ինչպես ենք ուզում լուծվի Ղարաբաղի հարցը» Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ:
- Սևազգեստ մայրերի շուրջ ստեղծված սկանդալի հետ:
- Արման Բաբաջանյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման հետ, որից հետո Արման Բաբաջանյանը որակեց նրան որպես «շատերից ադեկվատ»:
- ՍԴ-ի վրա հարձակումների հետ:
- Ոստիկանների կյանքեր խլած ու շատերի ճակատագրերը աղավաղած «Սասնա Ծռերի» և Նիկոլ Փաշինյանի համագործակցության հետ:
- Վենետեկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունների հետ:
- Եկեղեցին՝ «ծնկի բերելու» հայտարարության հետ:
- Արտաքին հարաբերությունների վեկտորի բացակայության հետ:
- «Մեզ այլևս հերոսներ պետք չեն» տիպի հայտարարությունների հետ:
- …հետ
- …հետ
Ցանկը կարող եք շարունակել ինքներդ:

Բյաց դե, հենց ընդդիմությունն է մեղավոր երկրում «վախ իրականության նկատմամբ» ստեղծելու մեջ:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը