Կարծիք

08.11.2019 16:21


Վարչապետը կարծում է, որ մենք` հայերս, կովկասցիներ ենք, վարչապետը սխալվում է

Վարչապետը կարծում է, որ մենք` հայերս, կովկասցիներ ենք, վարչապետը սխալվում է

Հայերը բազմաթիվ ընդհանրություններ ունեն առաջավորասիական ժողովուրդների հետ, բազմաթիվ ընդհանրություններ ունեն պարսիկների, հույների, միջերկրականի ավազանի ժողովուրդների, ինչպես նաև անատոլիական ժողովուրդների հետ: Բայց շատ դժվար է հայերի ու կովկասցիների` օրինակ վայնախների, աբխազների կամ ադիգեյների հետ ընդհանրություն գտնել` սոցիալ-մշակութային հարցերից մինչև հավատք ու կենցաղ: Ռուսաստանյան կայսրության և խորհրդային շրջանի ընդհանրությունը փաստարկ չէ, որովհետև նույն ընդհանրությունը կա ասենք` բելառուսների և ուզբեկների հետ:

Ես չեմ մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որ նա տեղյակ չէ` հայերը կովկասցիներ չեն: Ես ուղղակի փաստում եմ` ինքնության խնդիր կա, շատ լուրջ խնդիր կա: Եթե երկրի ղեկավարը չի տիրապետում այս ֆունդամենտալ հարցին, ապա պետք է փաստել` բանը բանից անցել է: Եվ հենց դա է պատճառը, որ կրթական ռեֆորմի անհրաժեշտություն կա, կիսագրագիտության վերացման խիստ անհրաժեշտություն կա: Հենց դա է պատճառը, որ հայկական ինքնության հենասյուներին` հայոց լեզվին ու Հայ Առաքելական Եկեղեցուն չի կարելի մատների արանքով նայել: Չի կարելի այս ֆունդամենտալ հարցերին աչքաչափով մոտենալ: Ուղղակի չի կարելի:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը