Կարծիք

10.11.2019 14:15


Փաշինյան Նիկոլի կատաստրոֆիկ պրիմիտիվ մանիպուլյացիաները ցույց են տալիս, որ նա ահավոր ցածր կարծիք ունի հայ ժողովրդի մասին

Փաշինյան Նիկոլի կատաստրոֆիկ պրիմիտիվ մանիպուլյացիաները ցույց են տալիս, որ նա ահավոր ցածր կարծիք ունի հայ ժողովրդի մասին

Փաշինյան Նիկոլի կատաստրոֆիկ պրիմիտիվ մանիպուլյացիաները (սեռափոխ աղջկա ֆիլմի միայն չեմպիոնության մասի ֆինանսավորում, ջրով սպասող հաթերքցու պատմությունը, ու ընդհանրապես ապազգայնությունն ու հակապետական գործունեությունը որպես առաջադիմություն ներկայացնելու անհեթեթ փորձերը և այլն) ցույց են տալիս, որ նա ահավոր ցածր կարծիք ունի հայ ժողովրդի մասին, նա, ըստ երևույթին, մտածում է, որ հայերը՝ բոլորը անխտիր, խրոնիկ դեբիլներ են, որոնց կարելի է խաբել այնպիսի պրիմիտիվ ու անտրամաբանական արգումենտացիաներով, որ նույնիսկ 5-ամյա երեխային հնարավոր չէր լինի խաբել:

***

Մեր թավշյա ղեկավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի հարցը ներկայացվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ներկայացնում, այսինքն՝ Հայաստանը ժամանակին ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի նկատմամբ ու զավթել է Ադրբեջանի տարածքները, որը պիտի վերադարձվի Ադրբեջանին: Իսկ այդ տարածքներում, այսինքն Արցախում, բնակվող հայերի ինքնորոշման իրավունքի մասին խոսելը արգելված է արդեն, պիտի խոսվի միայն նրանց անվտանգության մասին:

Այստեղից կարելի է հետևություն անել, որ, այսօրվա դրությամբ, մեր թավշյա ղեկավարները բանակցում են միայն մի հարցի շուրջ, այն է՝ ինչպես անել, որ Արցախը հանձնելուց հետո, միջազգային վերահսկողության ներքո ստեղծվեն ինչ-որ մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն, որ ադրբեջանցիները արցախահայությանը ֆիզիկապես չեն բնաջնջի կամ չեն վտարի այնտեղից:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը