Կարծիք

14.11.2019 15:25


Մեր ճանապարհը դժվար է, հաղթանակը` մոտ

Մեր ճանապարհը դժվար է, հաղթանակը` մոտ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը կալանավայրից ուղերձ է հղել։ Այս մասին հայտնում է Նարեկ Սաքո / Անմեղ բանտարկյալներ ֆեյսբուքյան էջը։

«Բարև, իմ սիրելի՛ գաղափարակից ընկերներին:

Նորից գրում եմ ձեզ, քանի որ խոստացել եմ, որ չեմ թողնի կարոտեք ինձ:

Հավատացած եղեք, որ իմ ամեն օրը լի է հպարտությամբ: Հպարտությամբ ձեր շնորհիվ, քանի որ տեսնում եմ, թե ինչպես են օր-օրի հազարավորներով խտանում ձեր շարքերը:

Մեր ճանապարհը դժվար է, հաղթանակը` մոտ: Գիտեմ, որ բարդ է ճնշումների ներքո պայքարել, բայց երբ պայքարդ հանուն գաղափարի է, իսկ գաղափարը՝ հանուն պետության և Հայրենիքի, դու դառնում ես ավելի վճռական և անկոտրում:

Վստահ եղեք, գաղափարակիցներ, վաղվա Հայաստանը մենք ենք բերելու:

Եվ ուրեմն` կեցցե՜ այն Հայաստանը, որը մենք ենք բերելու»:

Այս խորագրի վերջին նյութերը