Կարծիք

18.11.2019 13:36


Մնասները՝ նաև ատելության ու դրա հետևանքների մասին է․ հենց ա՜յդ հատվածն էր բաց թողնված

Մնասները՝ նաև ատելության ու դրա հետևանքների մասին է․ հենց ա՜յդ հատվածն էր բաց թողնված

Անկեղծ ասած՝ տարիներ ի վեր հետաքրքրված եմ Ավետարանական առակներով և հատկապես դրանց տարաբնույթ մեկնաբանություններով՝ տարբեր ժամանակներ, տարբեր եկեղեցիներ ու տարբեր «դպրոցներ» ներկայացնողների կողմից։

Մնասների առակը՝ Ղուկասի Ավետարանում, և դրան զուգահեռ քանքարների առակը՝ Մատթեոսի Ավետարանում, հետաքրքիր «դիալոգի» մեջ են. քանքարները պատմվում է աշակերտներին, իսկ մնասները՝ մի քանի օր անց, «ժողովրդին», մնասներում բոլորը հավասար են ստանում, իսկ քանքարներում՝ տարբեր ըստ ունակությունների, քանքարներում խոսքը կալվածատիրոջ մասին է, մնասներում՝ իշխանի, ի համեմատ քանքարների՝ մնասների առակն ավելի դետալացված է և զուգահեռվում է կոնկրետ պատմական իրադարձության՝ Արքելայի դեմ հրեաների պատվիրակությանը Հռոմ, և այլն։

Ամեն դեպքում, քանքարների/մնասների առակը արդյունավետ կառավարման, արդար հատուցման, վստահության ու դրա չարաշահման մասին է, իսկ մնասները՝ նաև ատելության ու դրա հետևանքների մասին։ Ու հետաքրքիր է, որ հենց ա՜յդ հատվածն էր բաց թողնված։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը