Լրահոս

19.11.2019 11:15


Ինչո՞ւ է կախվել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը․ նա դեպքից առաջ հանդիպել է հարազատներին. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է կախվել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը․ նա դեպքից առաջ հանդիպել է հարազատներին. «Ժողովուրդ»

«Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով հայտնաբերվել է Սարգիս Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Իրավապահները պարզել են, որ դեպքից առաջ կալանավորված Սարգիս Աբելյանը հանդիպել է հարազատների հետ, որոնց գնալուց հետո տեղի է ունեցել դեպքը: Այժմ իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք կալանավորը հարազատների հետ խոսել է թեմայի շուրջ ու գնացել այդ քայլին, թե կատարվածը կապ ունի իր քրեական գործի կամ ՔԿՀ-ում հնարավոր որևէ խնդրի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը