Կարծիք

19.11.2019 12:20


«Բա ինչո՞ւ առաջ չէիք խոսում» ձևակերպումը, անկեղծ ասած, արդեն ձանձրալի է

«Բա ինչո՞ւ առաջ չէիք խոսում» ձևակերպումը, անկեղծ ասած, արդեն ձանձրալի է

«Բա ինչո՞ւ առաջ չէիք խոսում» ձևակերպումը, անկեղծ ասած, արդեն ձանձրալի է: Մի կողմ թողնեն այն, որ երբ մարդիկ առաջ խոսում էին, բողոքում էին, այդ «բա ինչու»-իստները նստած էին տներով ու անտարբերությամբ հետևում երկրի քայքայմանը (լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ վաճառում իրենց քվեներն ընտրությունների ժամանակ կամ անգամ «տասովշիկություն» անում):

Այս հարցում ավելի կարևորն այն է, որ «բա ինչու»-իստներն իրենց հայտարարություններով ժխտում են ապրիլյան իշխանափոխության հիմնական լոզունգներից մեկը՝ իշխանության ամբողջական վերադարձ ժողովրդին:

Հիմա եթե իշխանությունը, ինչպես պնդում են մեր «բա ինչու»-իստները, իշխանությունները վերադարձվել է ժողովրդին, ուրեմն մարդիկ իրավունք են ստացել նաև քննադատելու, խնդիրները բարձրաձայնելու: Իսկ եթե արգելում եք խոսել, ուրեմն իշխանությունը հանձվել է ընդամենը մի խմբի, որն անհանդուրժող է այլ խմբերի նկատմամբ և փակում այդ խմբերի ներկայացուցիչների բերանները:

Կողմնորոշվեք:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը