Լրահոս

19.11.2019 14:05


Գեղարքունիքի մարզում 51-ամյա վարորդը 40 տոննա դիզվառելիքով բարձված КамАЗ-ով բախվել է արգելապատնեշին ու ծառերին և կողաշրջվել. կա վիրավոր. ողջ վառելիքը թափվել է

Գեղարքունիքի մարզում 51-ամյա վարորդը 40 տոննա դիզվառելիքով բարձված КамАЗ-ով բախվել է արգելապատնեշին ու ծառերին և կողաշրջվել. կա վիրավոր. ողջ վառելիքը թափվել է

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Լ. Ա-ն իր վարած КамАЗ մակնիշի 061 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հարվածել է ճանապարհի երկաթյա արգելապատնեշին, այնուհետև՝ ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ա-ն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ կողաշրջված ավտոմեքենայից առկա է նաև դիզվառելիքի արտահոսք։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Ա-ն աշխատում է «Ֆլեշ» ՍՊԸ-ում, դիզվառելիքն էլ պատկանում է նշված ՍՊԸ-ին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը