Կարծիք

22.11.2019 16:31


Սուտն ու կեղծիքը քաղաքական մենաշնորհ

Սուտն ու կեղծիքը քաղաքական մենաշնորհ

Նիկոլ Փաշինյանը, ով սկսած 90-ական թվականներից զբաղված է միայն պատվերների, ստի, կեղծիքի տարածմամբ, այսօր այդ փեշակը օգտագործում է ժողովրդին մանիպուլացնելու համար։

Փորձենք փաստերով.
Նիկոլը սովոր է հանրահավաքային ստերով ամբոխ ստեղծելու և կառավարելու, սակայն գիտակցելով, որ այդ ռեսուրսը այլևս սպառված է՝ նա փորձում է հնարավոր այլ տեղերում պատրաստի հավաքած ժողովրդին դարձնել ամբոխ, միայն թե կարողանա խոսք ասել, սրա ապացույցն է Արցախում տեղի ունեցած համահայկական խաղերի հավաքը, ԱՄՆ-ում համերգի եկած մարդիկ, հիմա արդեն Իտալիան (ի դեպ, նրա պաշտոնական կոչված այցերը սահմանափակվում են որևէ համայնքի կոմունալ բաժնի պետի տեղակալի մակարդակով)։

Ու ինչպես հայտնի խոսքում է ասվում՝ «գյուղից մարդ չկա» այդ սկզբունքով Նիկոլը սկսում է ստեր խոսել, հետո դատարանում արդարանալ, թե ուրիշ բան է նկատի ունեցել, օրինակ.
1. Ֆրանսիայում ասաց, որ այդ մարդիկ մարդասպաններ են (հետո փաստաբանը ներողություն խնդրեց)
2. Ասում է՝ Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է Մեղրի տալ (այ անմեղսունակ, որ ցանկանար, կտար)։

Մի խոսքով, թե կա երկրում չարիք, որը ամեն վայրկյան սպառնալիք է մեր պետությանն ու պետականությանը, դա Նիկոլ Փաշինյանն է, որ պետք է հեռանա լուռ և անհապաղ...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը