Լրահոս

23.11.2019 00:00


Կոտայքի մարզում բախվել են 25–ամյա վարորդի Nissan-ը և 35-ամյա վարորդի Volkswagen-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ (տեսանյութ)

Կոտայքի մարզում բախվել են 25–ամյա վարորդի Nissan-ը և 35-ամյա վարորդի Volkswagen-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ (տեսանյութ)

Նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 35-ամյա Արմեն Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 NՍ 872 համարանիշի և 25-ամյա Ռուստամ Ե.-ի վարած Volkswagen մակնիշի 47 RՍ 007 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռուստամ Ե.-ն և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Դավիթ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը