Կարծիք

25.11.2019 12:29


Ալեն Սիմոնյանը դրա մասին չգիտի, քանի որ չի տեսել, իսկ ես տեսել եմ

Ալեն Սիմոնյանը դրա մասին չգիտի, քանի որ չի տեսել, իսկ ես տեսել եմ

Ռուսական թերթը զրուցել է նաև Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, ով ասել է, թե հայկական կողմը պատրաստ է երկխոսության, շեշտելով․ «Հայաստանի Հանրապետության բնակչությունը ոգևորությամբ վստահում և հետևում է իր առաջնորդին: Եթե Նիկոլ Վովաևիչը վաղը ասի՝ «ա՛յ, տղերք, մենք հիմա բոլորս պատրաստվում ենք վերցնել Բաստիլի ամրոցը», բոլորը կթողնեն իրենց տները և կգնան»:

Բաստիլի օրինակը բերված էր ցույց տալու համար, որ հայ հասարակությունը մի կոչով կգնա երկխոսությա՞ն, թե՞ մի կոչով կգնա Բաքու գրավելու։

Առաջին դեպքում ինձ մինուս 1 արեք, ես կոչերով ադրբեջանցիների հետ չեմ շփվում։ Երկրորդ դեպքում բոլորը ասելով, հուսով եմ՝ առաջին հերթին իրեն և իր թիմակիցներին ի նկատի ունի, քանի որ 2016-ին Ալեն Սիմոնյանը ՔՊ կազմում չի մեկնել Արցախ․ մյուս անգամ ուշի ուշով կհետևեմ, որ անպայման գնա։

Ու ամենակարևորը, կամավորները ասելով չեն գնում հայրենիքը պաշտպանելու, իրանք գնում են, որովհետև գիտակցում են, որ անկախ օրվա իշխանությունից՝ Արցախը բոլորինս է ու բոլորս մեր ներդրումը պիտի ունենանք հաղթանակի մեջ։ Ապրիլյանի ժամանակ էլ էր էդպես, բայց Ալեն Սիմոնյանը դրա մասին չգիտի, քանի որ չի տեսել, իսկ ես տեսել եմ։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը