Կարծիք

25.11.2019 18:05


Ինչպիսին պետք է լինի Մայրամիկի (Մարիամիկի) սիրած կլասիկ ընդդիմությունը

Ինչպիսին պետք է լինի Մայրամիկի (Մարիամիկի) սիրած կլասիկ ընդդիմությունը

«Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96-ի համար»,-ասել է «լուսավոր» ընդդիմության առաջնորդ, կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով Փաշինյանի միլանյան ուղերձը, թե 1996թ.-ից այս կողմ բոլոր իշխանությունները, այդ թվում՝ երբեմնի իր դաշնակից Լեւոն Տեր-Պետրոսյանը, չարիք են եղել Հայաստանի համար, որովհետեւ «կեղծիքներով են ընտրվել»։

Իսկ այն, որ ՀԱԿ-ի ակտիվիստները զայրացած հարց են տալիս` բա՛ որ Տեր-Պետրոսյանը չարիք էր, Նիկոլ Փաշինյանը 2008թ. ինչո՞ւ կանգնեց նրա կողքին եւ կաշվից դուրս էր գալիս, որ «չարիքը» վերադառնա իշխանության, նորմալ է. «Էդ էլ կարելի ա հետեւյալ կերպ ձեւակերպել` որ չարիքը կիրառել ա մեկ այլ չարիքի դեմ»։

No problem, ինչպես ասում են:
Փաշինյանը միշտ կարող է հույս դնել Մարուքյանի վրա։
Թավշյա «շտրիխկոդով» կլասիկ ընդդիմությունը հենց նրա համար է, որ վարպետորեն մանեւրի ընդդիմության եւ իշխանամետության արանքում, «ճկուն» լինի, ծառայի ե՛ւ մերոնց, ե՛ւ ձերոնց, դիրքավորվի այնպես, ինչպես պահանջում է քաղաքական կոնյունկտուրան։

Դառնա հեղափոխության մեսիայի «փաստաբանը», եթե պետք է, ասի եւ անի, ինչ նույնիսկ «թագավոր ախպոր» նազիր-վեզիրները չեն ուզում ասել եւ անել, պաշտպանի չար աչքից ու չար մարդկանց չարախոսություններից...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը