Կարծիք

26.11.2019 18:01


Փաստաբանական գրասենյակում իրականացված խուզարկության հետ կապված ևս մի կարևոր հանգամանք

Փաստաբանական գրասենյակում իրականացված խուզարկության հետ կապված ևս մի կարևոր հանգամանք

Երեկ փաստաբանական գրասենյակում իրականացված խուզարկության հետ կապված ևս մի կարևոր հանգամանք։

Հույս ունեմ նման հանգամանքների այլևս երբեք անդրադառնալու կարիք չենք ունենա։
Համապատասխան որոշմամբ, դատարանը թույլատրել էր խուզարկություն իրականացնել միայն փաստաբան Հովհաննես Չամսարյանի աշխատասենյակում` բացառապես կոնկրետ գործին առնչվող հանգամանք պարզելու համար։ Մի կողմ թողած այն, որ այդ որոշման հետ առհասարակ համաձայն չենք, նշեմ նաև, որ փաստացի խուզարկվել է ոչ միայն Հ.Չամսարյանի աշխատասենյակը, այլ նաև նույն գրասենյակում աշխատող մեկ այլ փաստաբանի աշխատասենյակ ևս։ Ընդ որում համակարգիչներից մեկը, որը փորձում էր վերցնել վարույթն իրականացնող մարմինը, «հայտնաբերվել էր» ոչ թե Հ.Չամսարյանի աշխատասենյակում, այլ մեկ ուրիշ փաստաբանի աշխատասենյակում։

Ինչևէ կրկին շնորհակալություն եմ հայտնում գրասենյակ օպերատիվ ժամանած անխտիր բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, որոնց ներկայությունը կանխեց համակարգիչների առգրավման գործընթացը։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը