Կարծիք

26.11.2019 20:44


Նիկոլը վատ ապրող մարդկանց օգնությամբ բռնազավթել է իշխանությունը ու դարձել լավ ապրողների պահապանը

Նիկոլը վատ ապրող մարդկանց օգնությամբ բռնազավթել է իշխանությունը ու դարձել լավ ապրողների պահապանը

Մեզանում կան գործարարներ, ովքեր նախկին իշխանությունների ժամանակ տակից լացում էին, իսկ հրապարակային հայտարարում, որ իրենց գործերը շատ լավ են և հիմա էլ Նիկոլին դուր գալու համար են պնդում, որ ամեն բան շատ լավ է…

Էդ գործարարներին մեկ խնդրանք ունեմ, եթե ձեր գործերը շատ լավ են՝ ձեր բիզնեսներում աշխատող մարդկանց աշխատավարձերը բարձրացրեք և էականորեն, այլ ոչ՝ սիմվոլիկ…

Եվ ասեմ, անկախ այն բանից՝ ձեր գործերը նախկինում ինչպես էին, դուք նախկինում լավ էլ հարստացել ու լավ եք ապրել, իսկ ձեր աշխատողները հիմնականում նախկինում էլ են վատ ապրել, հիմա էլ են վատ ապրում և Նիկոլի ստերին հավատալով դուրս էին եկել փողոց, որ ավելի լավ ապրեն, ոչ թե դուք հիմա էլ Նիկոլի տակ պառկելով շարունակեք լավ ապրել, իսկ իրենք շարունակեն վատ ապրել …

Նիկոլը վատ ապրող մարդկանց օգնությամբ բռնազավթել է իշխանությունը ու դարձել լավ ապրողների պահապանը, իսկ էն վատ ապրողները մնացել են կոտրած տաշտակի առաջ։

Թե բա սոցիալական արդարություն…

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը