Կարծիք

28.11.2019 20:52


Եվ այսպես, նվիրաբերված «ԿամԱԶ»-ների ոդիսականը (լուսանկար)

Եվ այսպես, նվիրաբերված «ԿամԱԶ»-ների ոդիսականը (լուսանկար)

Եվ այսպես...նվիրաբերված «ԿամԱԶ»-ների ոդիսականը:

«Ն և Ս Քոնսթրաքշն»-ը Երևանի քաղաքապետարանին նվիրել է. աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ:

ՀՀ հարկային ծառայության տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը գրանցվել է 2019թ. հունվարի 11-ին:

Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկում տվյալ ընկերությունը 104-րդ տեղում է, իսկ երրորդ եռամսյակում՝ 350-րդ տեղում:

Անցանք առաջ:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության
նախնական գնահատման հայտում (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Եղվարդի խճուղի հ22 և Անաստաս Միկոյան փողոց հ.64 հասցեներում նախատեսվող բազմաբֆունկցիոնալ բնակելի համալիր) ընկերության տնօրեն է նշված ոմն Ս.Մանիջոյան:

Ընտրողների ռեգիստրում գրանցված է ընդամենը մեկ Ս. Մանիջոյան՝ ոմն Սամվել Մանիջոյան, որը, ուշադրություն, գրանցված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Այո, հենց նույն Մալաթիա-Սեբաստիայում, որտեղ իր ակտիվ գործունեությունն է ծավալում նախկինում օլիգարխ, իսկ Նոր Հայաստանում՝ պարզապես խոշոր սեփականատերը: Ինչպես ասում են հայտնի սովետական մուլտֆիլմում, не будем говорить кто это, но это был слонёнок.

Հ.Գ.: Ես հավատում եմ զուգադիպություններին, հա, մեկ էլ հավատում եմ, որ Ձմեռ Պապիկն է մեր ամանորյա նվերները բերում:

78202874_3428703967169709_2447132448111198208_o 77384892_3428703993836373_7416650230830989312_o 75485217_3428704067169699_305906464382255104_n 78324217_3428704077169698_3752290468684103680_n 78310873_3428703990503040_5924299483750858752_o

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը