Կարծիք

29.11.2019 15:25


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, Դուք խոստում տալու և չկատարելու խնդիր ունեք

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, Դուք խոստում տալու և չկատարելու խնդիր ունեք

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Ուրախ ենք, որ ընդունել եք ժողովրդի վարչապետի «challenge»-ը և խոստացել եք ամեն ամիս 10.000 դրամ նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին:

Քանի որ Դուք խոստում տալու և չկատարելու խնդիր ունեք և մինչ այս պահը չեք կատարել ժողովրդի վարչապետին տրված մեկ այլ խոստում (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում), մի խումբ հայաստանցիներով որոշել ենք հունվարից սկսած ստուգել Ձեր այս մի խոստման կատարման ընթացքը: Նաև տեղեկացնում ենք Ձեզ, որ չկատարման դեպքում մենք ամեն ամիս 100-ական դրամներով կհավաքենք այդ գումարն ու Ձեր փոխարեն այն կփոխանցեք հիմնադրամին:

Մենք հո չե՞նք թողնի, որ Ձեր տրամաչափի հեղափոխականն օրը մի բան խոստանա նորին գերազանցություն ժողովրդի վարչապետին և չանի՝ մանրադրամի վերածելով հեղափոխության իդեալնեն ու ծրագրերը:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը