Լրահոս

19.02.2011 12:02


Լիբիայում համացանցն անջատված է

Լիբիայում համացանցն անջատված է

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»–ը՝ հղում անելով ամերիկյան «Arbor Networks» ընկերությանը, Լիբիայում լույս 19–ի գիշերվանից համացանց մտնելու հնարավորություն չի եղել, քանի որ ինտերնետն անջատված է եղել։

«Arbor Networks»–ի տվյալներով՝ համացանցն անջատվել է 00:15–ին։

Մասնագետները համացանց մուտք գործելու արգելքը պայմանվորում են  համաժողովրդական բողոքի ցույցերով։

Սկսած փետրվարի 17–ից՝ Լիբիայում ցուցարարները պահանջում են 1969թ.–ից երկիրի իշխանության ղեկին նստած Մուհամմար Քադաֆիի հրաժարականը։

Նշենք, որ բողոքի գործողություններն ու ոստիկանների հետ բախումները Լիբիայում դեռևս շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը