Կարծիք

29.11.2019 18:48


Դա հատուկ ծրագիր է բանակը թուլացնելու համար

Դա հատուկ ծրագիր է բանակը թուլացնելու համար

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով իր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:

Կույր պետք է լինես, որ չտեսնես՝ դա հատուկ ծրագիր է բանակը թուլացնելու համար, հիմա ամեն երկրորդ մարդը կարող է 10 միլիոն դրամ վճարել՝ բանկերից վարկ վերցնելով, եւ ազատվել ծառայությունից։

Տեսեք՝ ինչ է ասում սույն պատգամավորը՝ «մինչ օրս ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել 27 տարին լրանալուց հետո վերադառնալ հայրենիք, կատարել վճարում և պատասխանատվության չենթարկվել: Այժմ պատգամավորն առաջարկում է վերադառնալ ավելի շուտ, վճարել 10 մլն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով: Կարգը սահմանելու է ՀՀ կառավարությունը»:

Հ.Գ. Ո՞վ է պահելու մեր սահմանները, սիրողակա՞ն է լինելու բանակ գնալը եւ հայրենիքը պաշտպանելը, թե՞ դուք եք գնալու կոճակ սեղմելու փոխարեն սահմանին կանգնեք։

ԼՐԱՑՈՒՄ. Պատերազմող երկրում նման նախագիծ բերելը ուղղակի պետության դավաճանություն է, մենք Եվրոպայում չենք ապրում, Հայաստան է, որտեղ շրջապատված ենք ագրեսոր հարեւաններով։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը