Լրահոս

21.02.2011 09:48


Հակառակորդի դիրքապահներն օգտագործել են նաև «РПГ-7» տիպի խոշոր տրամաչափի զինատեսակ

Հակառակորդի դիրքապահներն օգտագործել են նաև «РПГ-7»  տիպի խոշոր տրամաչափի զինատեսակ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Հատկանշական է, որ ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ ժամանակահատվածում արձանագրված խախտումների, այս շաբաթ` փետրվարի 15-ին ժամը 21-ն անց 45-ի սահմանում` շփման գծի հարավային ուղղությամբ, ադրբեջանական դիրքապահներն իրենց նախահարձակ գործողություններում օգտագործել են նաև “РПГ-7” տիպի խոշոր տրամաչափի զինատեսակ: Հարկ է նաև նշել, որ հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ, փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի: Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել: Չնայած հակառակորդի կողմից դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Այս խորագրի վերջին նյութերը