Լրահոս

03.12.2019 10:45


Չարենցավանի սկզբնամասում հրդեհ է բռնկվել MAZ մակնիշի բեռնատարում

Չարենցավանի սկզբնամասում հրդեհ է բռնկվել MAZ մակնիշի բեռնատարում

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Կոտաքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Արզական ավտոճանապարհին MAZ մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից, քաղաքացիները մարել են MAZ մակնիշի 888 PP 63 համարանիշի ավտոմեքենայում՝ շարժիչի հատվածում բռնկված կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը