Լրահոս

03.12.2019 10:50


Արագածոտնի մարզում 24-ամյա վարորդը քարով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է

Արագածոտնի մարզում 24-ամյա վարորդը քարով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 1-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։30-ի սահմաններում Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Սևակ Գ-ն իր վարած КамАЗ 5511 մակնիշի 24 ՏՏ 492 համարանիշի ավտոմեքենայով Թալին-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին շրջադարձի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Սևակ Գ-ն հետազոտման նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան եղել է քարով բարձված։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը