Լրահոս

03.12.2019 11:25


Երևանում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանական զորքերի դիմաց, բախվել են BMW-ն, Toyota-ն ու Honda-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

Երևանում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանական զորքերի դիմաց, բախվել են BMW-ն, Toyota-ն ու Honda-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, բախվել են BMW մակնիշի 36 AD 483 համարանիշի, Toyota մակնիշի 044 AA 03 համարանիշի և Honda մակնիշի 34 PT 221 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը