Կարծիք

03.12.2019 15:26


Ցինիզմը պոզով-պոչո՞վ է լինում

Ցինիզմը պոզով-պոչո՞վ է լինում

Օրերս, երբ քննարկվում էր «շիշ բռնողի»` իմքայլական Հայկ Սարգսյանի «դարակազմիկ» նախաձեռնությունը, որով առաջարկվում է վերացնել զինծառայության «պարտադիր բաղադրիչը»` ՀՀ զինապարտ քաղաքացուն փողի (10 միլիոն դրամի) ազատել բանակում ծառայելու «ծանր» պարտականությունից, զարմանքով տեղեկացանք նույն «Իմ քայլը» խմբակցության կարկառուն ներկայացուցիչ Քոչարյան Անդրանիկի եւ երկու այլ պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված հակընդդեմ «գաղափարի» մասին։

Այն է` «բավականին խստացված իրավական կարգավորումներ» սահմանել 27 տարին լրացած եւ ծառայություն չանցած քաղաքացիների համար:

Եվ, որքան էլ արտառոց է, այդ երկու պատգամավորներից մեկը... փաստաթղթեր կեղծելու միջոցով զինծառայությունից խուսափելու համար դատված ու դատապարտված Բաբաջանյան Արմանն է. նա, որ պատասխանատվությունից «պլստալու» խաթեր ցուցմունք տվեց հարազատ մոր դեմ։

Պատկերացնո՞ւմ եք. դասալիքը` դասալքելու համար նախատեսված իրավական կարգավորումները խստացնող նախագծի համահեղինակ։

Որ ասում եմ` ցինիզմը պոզով-պոչով չի լինում, չեք հավատում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը