Լրահոս

03.12.2019 16:31


30–ամյա վարորդը Ford Transit–ով բախվել է վրացական համարանիշներով Iveco բեռնատարին. կա վիրավոր

30–ամյա վարորդը Ford Transit–ով բախվել է վրացական համարանիշներով Iveco բեռնատարին. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Հայանիստ-Արգավանդ ավտոճանապարհի Հայանիստ գյուղի վերջնամասում Երևանի բնակիչ, 30-ամյա Սեդրակ Խ.-ն իր վարած Ford Transit մակնիշի 35 FG 521 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Iveco մակնիշի FF 943 վրացական համարանիշի կցորդիչով բեռնատարին:

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Սեդրակ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզել են, որ Iveco մակնիշի ավտոմեքենան պատկանում է Վրաստանի քաղաքացի, 54-ամյա Գենադի Պ.-ին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը