Կարծիք

03.12.2019 20:59


Նիկոլն ունի «իզմ»․ հանե՛ք դիմակները

Նիկոլն ունի «իզմ»․ հանե՛ք դիմակները

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր, երբ հայտարարում էր, թե իրենք ոչ մի «իզմ»-ի կրող չեն, ինքը եւ իր կողքինները թավշիզմի կրողներ են։

Երկու տառի տարբերությունը հայտնի «իզմ»-ից խնդիր չէ։ Նիկոլական թավշիզմը աստիճանաբար դառնում է կոշտ եւ բռնի, ապացույցը՝ ասֆալտին «պառկըցնելու» վարչապետական մոլուցքը, ապացույց՝ այսօր ՀՅԴ երիտասարդների նկատմամբ «թավշիստ» ոստիկանության կողմից ուժի կիրառումը, ապացույցը՝ ոստիկանության եւ երիտասարդների միջեւ կանգնած Փաշինյանի ստվերը․․․

Հասել ենք մի տեղ, որից հետո թավշիզմը անցնում է պլան «Գ»-ին՝ ուժի կիրառմանը․․․ հանե՛ք դիմակները, պարոնա՛յք, դուք այլեւս տեսանելի եք, ձեզ ոչ մի «թավիշ» այլեւս չի թաքցնի, ակնհայտ է, որ դուք քայլ առ քայլ գնում եք ինքնաոչնչացման․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը