Կարծիք

04.12.2019 09:25


«Ընծայված» ԿամԱԶ-ների կոռումպացված սիգնալները

«Ընծայված» ԿամԱԶ-ների կոռումպացված սիգնալները

«Ընծայված» ԿամԱԶ-ների կոռումպացված սիգնալները...
(մի պահ պատկերացնենք-1)

‼️Ովքեր կարծում են, թե ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ ինչ-ինչ տնտեսվարող սուբյեկտներ ԿամԱզ-ներ են նվիրատվել Երևանի քաղաքապետարանին, կարելի է առաջարկել երևակայության այսպիսի մի խաղ...

Եկեք մի պահ պատկերացնենք, որ դա տեղի է ունեցել ոչ թե «ապակոռումպացված», «նոր» Հայաստանում, այս դեպքում՝ Երևանում, այլ «հին» Հայաստանում, ասենք մի 2,5 կամ 3 տարի առաջ:

Եվ այսպես.
‼️«Հայկական ժամանակի» գերհավաստի տեղեկություններով՝ շինարարական բիզնեսով զբաղվող X և Y ընկերությունը, Ալեքսան Սամվելյանը և «Տանայ-նանայ» զվարճանքի կենտրոնը «Երևան» հիմնադրամին են փոխանցել 3,5 միլիոն դոլար, որոնցով գնվել են աղբահավաք ԿամԱԶ-ներ: Տարոն Մարգարյանն այդ ընթացքում ստորագրել է որոշումներ, որոնք ուղղակիորեն կապ ունեն նշված ընկերությունների և անձանց հետ: Շինարարակաան ընկերությանը շինթույլտվություն է տրամադրվել, ռեժիմի օլիգարխ Սամվելյանին՝ քաղաքապետարանի բոլոր գնումներն իրականացնելու արտոնություն, իսկ «Տանայ-նանայն» էլ քաղաքապետարանի ենթակա բոլոր մանկապարտեզների ամանորյա հանդեսների պատվերն է ստացել:

«Հանցավոր ռեժիմը իրեն ավելի ու ավելի անպատիժ է զգում, և արդեն անցել է բացահայտ կոռուպցիայի: Սա ուղղակի թալան է»,-գրել է «Հայկական ժամանակը»:

‼️ «Թափանցիկփերեսի» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը ասուլիս է հրավիրել՝ Երևանի քաղաքապետարանի «ԿամԱԶ-ների գործով» կոռուպցիոն աննախադեպ սկանդալի թեմայով:

‼️Դ.Իոաննիսյանը հարցազրույց հարցազրույցի վրա է տալիս՝ հազիվ հասցնելով «Ազատությունի» վազել «Սիվիլնեթ», «Սիվիլնեթ»-ից՝ «1-ին.ամ» և այդպես շարունակ: Հիմնական ասելիքը՝ «քաղաքապետը բացահայտ կոռուպցիոներ է», «գործարարներին ահաբեկել են հարկային ճնշումներով, եթե ԿամԱզ-ներ չնվիրեն:

‼️ «Սասնա ծռեր» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոյկոտել գաղութատիրական ԿամԱԶ-ներ նվիրած ընկերություններին: «Սասնա ծռերը» քաղաքապետարանին վերջնագիր է ներկայացրել. մերժել այդ ԿամԱԶ-ները, դրանք փոխարինել ժողովրդավրական և ազատական «Վոլվո»-ներով ու «Սկանիա»-ներով, հակառակ դեպքում՝ իրենք կդիմեն կտրուկ միջոցների, խոդի կտան իրենց ԿՌԱԶ-ը...

‼️ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սուր և զգացմունքային ելույթ ունեցավ՝ հիմնադրամն ու բոլոր հիմնադրամները բնորոշելով որպես մականունավորների կոռուպցիոն պոչերը թաքցելու փողերի լվացքատուն:

«Քանի՞ հատ փամփուշտ և ավտոմատ կարող էին այդ գումարով գնել մեր զինվորների համար, որոնք, ինչպես հայտնի է, սահմանին կանգնած են անզեն, սոված, նույնիսկ առանց մայկա-տռուսիկի»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

‼️ Երևանի ավագանու «Ելք» և «Երկիր ծիրանի» խմբակցությունները խաղալիք ԿամԱԶ ավտոներ ու պլաստմասե բեռնատարներով քաղաքապետարանի մուտքի մոտ բողոքի սիմվոլիկ ակցիա անցկացրեցին, որից հետո տարածքում կոյուղաջրեր ցանեցին, որ նախորոք ապակյա տարաներով բերել էին իրենց հետ:

‼️ Օրիգինալ ոճով ստեղծագործող Մուրճիկ Ցինիկյանը «Փակ ախպերության հիմնադրամներից» (Սորոս) դրամաշնորհ է ստացել՝ «Կոռուպցիայի կոռոզիան» քանդակի ձուլման համար: Արվեստագետը նշել է, որ քանդակը պատրաստվելու է գերազանցապես ԿամԱԶ-ի ռեսսորներից:
---
Դե, իսկ հիմա ավելի լուրջ: Բա ո՞ւր են, ի՞նչ եղան կոռուպցիայի դեմ պայքարող այդ բոլոր ազնվագույն, բյուրեղյա անձինք...
Հե՛չ, բան էլ չեղան, պարզապես իշխանություն դարձան: Դիմակները փոխին:
--
Նրանց հարցը պարզ է: Ցավոք, նրանց «բալելշիկներին» էլ:
Ավելի փարիսեցի խալխ հազիվ թե այլ տեղ գտնես: Քանզի այսօր գովերգում ու պաշտպանում, արդարացնում են այն կամ գրեթե այն ամենը, ինչի դեմ, իբր պայքարում էին՝ ձայնները գլուխները գցած...

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը