Կարծիք

04.12.2019 14:10


Մարդը, որը պետական տոնին ներկայանում է ջինսով ու բոթասով, պահանջում է, որ օտարերկրացի բիզնեսմենը իր հետ հանդիպման գա կոստյումով

Մարդը, որը պետական տոնին ներկայանում է ջինսով ու բոթասով, պահանջում է, որ օտարերկրացի բիզնեսմենը իր հետ հանդիպման գա կոստյումով

Ուրեմն օտարերկրյա ներդրողները Երևանի քաղաքապետի հետ հանդիպման են գնացել ջինսերով, պատկերացնո՞ւմ եք ինչպիսի լկտիություն։

Ֆռակներ ու բաբոչկաներ պիտի հագած լինեին, չէ՞ որ հանդիպելու էին 80 տոկոս վստահության քվե ստացած քաղաքապետին, բռատ։

Մի պահ խորացեք՝ ով են սրանք: Մարդը, որը պետական տոնին ներկայանում է ջինսով ու բոթասով, պահանջում է, որ օտարերկրացի բիզնեսմենը իր հետ հանդիպման գա կոստյումով:

Հայկ Մարությանը Երևանին առնվազն 400 միլիոն դոլար է պարտք, քանի որ իր քաղքենի պահվածքի պատճառով զրկել է Երևանին ու երևանցիներին խոշոր ներդրումի ռեալ շանսից:

Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ պետության հաշվին ինքնաստատվող էս չտես գոյռմամիշների մասին:
#սուտասան_էշի_տղեք

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը