Կարծիք

04.12.2019 15:49


Աննան և Մեհրիբանը ուս ուսի մուղա՞մ կլսեն Արցախում

Աննան և Մեհրիբանը ուս ուսի մուղա՞մ կլսեն Արցախում

Ինչպես եւ սպասում էի եւ ինչպես եւ ասացի նույն հարցազրույցում՝ չեմ զարմանա, որ Աննան Մեհրիբանին հրավիրի մուղամ լսելու, ահա, հրավերը կա, վստահ եմ, ընդունվելու է այդ հրավերը, չեմ զարմանա, որ միասին Արցախում թեյ էլ կխմեն, գուցե ուս ուսի երգեն եւ այդ կերպ փորձեն խլացնել այն բանակցված փաստաթուղթը, որն այսօր Բրատիսլավայում նորից քննարկում են եւ փորձելու են հնգակողմ հայտարարություն անել․․ Ու դրանում չկա Արցախը․․․․

Բաց աչքերով, իմ սիրելի հասարակություն, խնդրում եմ արթնացեք, խնդրում եմ զգաստացե՛ք․․․Թավիշը իր բուն գործն արդեն անում է եւ դա կարող է անդառնալի լինել, եթե մենք բոլորս միասին, իրար սիրողներով ու չսիրողներով, նախկիններով ու ներկաներով, ջահել-ահելով չբացենք մեր աչքերը եւ չբռնենք այն ձեռքը, որն արդեն պատրաստ է եւ բարձրացել է սպանելու ու խեղդելու Արցախի անկախությունը եւ Հայաստանի անվտանգությունը․․․

Հ․Գ․ Ոչինչ չեմ չափազանցնում, հավատացե՛ք։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը