Կարծիք

10.12.2019 16:22


Քանի դեռ կա հայի այս տեսակը, ուրեմն իմ կռիվն ունի արժեք, ճանապարհ և հասցեատեր

Քանի դեռ կա հայի այս տեսակը, ուրեմն իմ կռիվն ունի արժեք, ճանապարհ և հասցեատեր

Երեկ կատարվեց ամենաիսկական հրաշքը, որ արդեն չէինք սպասում երկրում գործող արդարադատության համակարգից: Նիկոլապետության զնդանից Վերաքննիչ դատարանի դատավոր Ռշտունու վճռով հաջողվեց դուրս բերել «Խեղափոխություն» թիմի անդամ, ակտիվիստ Սարգիս Օհանջանյանին: Ուշ գիշերվա ժամին, համակիրների հոծ կոլեկտիվով, մեկ մարդու նման, մինուսային եղանակին, Սարգսի երկու տարեկան երեխան ձեռքներիս` մենք բանտի բակում ինչպես հարկն է դիմավորեցինք մեր մարտական ընկերոջը:

Այս գիշերը ցույց տվեց թե՛ մեզ, թե՛ համայն աշխարհին, թե ինչքան կուռ ու միասնական է քոչարյանական քաղաքական թիմը, որի անդամներից յուրաքանչյուրին ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել: Երախտիքի խոսքեր եմ ուզում հղել Արմեն Թավադյանին, Լևոն Քոչարյանին, մյուս բոլոր-բոլոր ստացավ ու նվիրված անձանց, ովքեր սիրտ ու հոգի են դրել այս պայքարի մեջ, որտեղ լակմուսի թղթի պես երևացին նրանց մարդկային փայլուն հատկանիշները, դիմացինին սատար կանգնելու, օգնելու, դիմացինի ցավը հասկանալու` 21-րդ դարի մարդկանց արդեն ոչ բնորոշ ունակությունը:

Նախագահի որդին և հասարակ քաղաքացին այս գիշեր ևս մեկ անգամ կանգնեցին կողք կողքի, և բոլորը տեսան, որ սա է այն հիմքը, որի վրա պետք է կառուցվի ապագա Հայաստանը: Արդեն ոչ մեկս չենք կասկածում, որ տեսանելի գալիքում հայը հային հարգելու է, հայն առաջ է տանելու հումանիզմի և արժանապատիվ կյանքի վեհ գաղափարը, կյանքի է կոչելու բոլոր իղձերն ու նպատակները:

Այժմ սպասում ենք Նարեկիս: Նրան էլ դիմավորելով` դառնալու ենք անհաղթելի միասնություն:
Ինքս ինձ համար ևս մեկ անգամ հասկացա` պայքարը դժվար բան է, բայց քանի դեռ կա հայի այս տեսակը, ուրեմն իմ կռիվն արժեք ունի, ճանապարհ և հասցեատեր ունի:
Եվ ուրեմն, կեցցե՜ն այն հոգիները, որոնք անգամ մինուսային ջերմաստիճանում վառվում են պայքարի բովում։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը