Կարծիք

10.12.2019 16:45


Տեղյակ չեն, թե ՔՊ-ի իշխանության ավարտից հետո ինչ է սպասվում իրենց

Տեղյակ չեն, թե ՔՊ-ի իշխանության ավարտից հետո ինչ է սպասվում իրենց

Երեկ Հանրայինի եթերում Պետրոսի հյուրն էր ինչ-որ երիտասարդ կին, որը հայտարարում էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, ու դա հիմնավորում էր նրանով, որ Թովմասյանը, իր բառերով ասած՝ հներից մեկն է, հանրապետական է և այլն:

Այսինքն այդ կինը, ով, ի դեպ, որպես քաղհասարակության ներկայացուցիչ էր ներկայանում, որը առավել քան տարօրինակ է, առանց վախենալու հակասահմանադրական կոչեր էր հնչեցնում Հանրայինի եթերից՝ քաղաքացիներին բաժանելով հների (որոնք, ըստ իրեն, պիտի իրավազուրկ լինեն ու պետական պաշտոններ չզբաղեցնեն) ու նորերի միջև․ սա դասական խտրականություն է և հակասում է մեր Սահմանադրությանն ու օրենքներին:

Կամ ի՞նչ է նշանակում՝ Թովմասյանը հանրապետական է և ուրեմն չպիտի զբաղեցնի ՍԴ նախագահի պաշտոնը. ես չգիտեմ՝ Թովմասյանը այդ կուսակցության անդամ է, թե ոչ, բայց եթե նույնիսկ անդամ է, ուրեմն ի՞նչ, իրավունք չունի՞ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնել, այդ երբվանի՞ց է Հանրապետական կուսակցությունը Հայաստանում արգելվել որպես հակաօրինական կազմակերպություն, նախ բարի եղեք դատարանում ապացուցել, որ այդ կուսակցությունը հակաօրինական է (ահաբեկչական, ծայրահեղական և այլն), ապա արգելեք այն, որից հետո նոր նման հայտարարություն արեք, համաձայն որի՝ այդ կուսակցության անդամը իրավունք չունի պետական պաշտոն զբաղեցնել, այլապես ստացվում է, որ մենք արդեն ապրում ենք տոտալիտար երկրում, որտեղ միակուսակցական քաղաքական համակարգ է գործում ու դրանից տեղյակ չենք:

Իսկ եթե լինեմ անկեղծ, ապա այդ տրամաբանությամբ առաջնորդվող իշխանության ներկայացուցիչներն ու նրանց հարող մարդիկն են, որ տեղյակ չեն, թե ՔՊ-ի իշխանության ավարտից հետո ինչ է սպասվում իրենց, որ պատասխանատվության առաջ են կանգնելու Հայաստանում Սահմանադրության ու օրենքների նկատմամբ ոտնձգություններ կատարելու ու երկրում բռնատիրական կարգեր հաստատելու փորձերի համար:

Վերջում որոշ անհասկացողների համար ՀԱՏՈՒԿ ԳՐԵՄ, որ ես Հանրապետական կուսակցության համակիրը չեմ, ընդհակառակը միշտ նրանց ընդդիմացողների մեջ եմ եղել, հատկապես այն ժամանակ, երբ նրանք իշխանության էին, այնպես որ հանկարծ չփորձեն իմ այս գրառման տակ այլ բաներ փնտրել, ես միշտ պայքարել եմ հանուն իրավունքի ու գաղափարի, այլ ոչ հանուն ինչ որ մարդկանց:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը