Կարծիք

10.12.2019 17:27


Նիկոլի նամակը Դանիայի խորհրդարանին․ աչքերիս չեմ հավատում

Նիկոլի նամակը Դանիայի խորհրդարանին․ աչքերիս չեմ հավատում

Մի ժամանակ «Ժողովրդի» վարչապետը շատ էր մտահոգվում ժողովրդի հաշվին պադավատ ունեցող չինովնիկների քանակից և այնքան շատ, որ նույնիսկ նամակ էր գրել Դանիայի խորհրդարան, որ իմանա՝ քանի՞ հոգի իրենց խորհրդարանում պադավատ ունի։ Պատկերացնո՞ւմ եք, դա ոչ հեռավոր 2015 թվականն էր: Նամակը ստացել էր պատասխան և նա մեր խորհրդարանում դա պատմում էր:

Փաշինյանը ասում էր․ «Ես նրա նամակը կարդալիս՝ աչքերիս չեմ հավատում, նորից եմ նամակ գրում, ասում եմ՝ ա՛յ հարգելի Ռիկե Տուբորգ, խնդրում եմ՝ սթափվեք, լրջացեք մի հատ, ձե՞ռ եք առնում, ո՞նց թե ցելի խորհրդարանում, ցելի Դանիայի, ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Էս Ռիկե Տուբորգը մնաց անհողդողդ իր դիրքերի վրա, մինչև վերջ պնդեց, որ՝ այո՛, Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը:

Հիմա, տիկնայք և պարոնայք, մի փոքր ուշադրություն՝ Հայաստանի ԱԺ-ում կա 82 հատ ծառայողական ավտոմեքենա: Էն, որ ԱԺ նախագահը ծառայողական մեքենա պետք է ունենա, դա չեն քննարկում նույնիսկ Դանիայում: Լավ, մենք հինավուրց խորհրդարան ենք, վաստակաշատ, բարձր կարգով, մեր խորհրդարանի փոխխոսնակներն էլ ունենան, լավ, քարը գլուխը, թող 6 խմբակցությունների ղեկավարներն էլ ունենան ծառայողական ավտոմեքենա, լավ, մենք չափազանց առատաձեռն ենք՝ 12 մշտական հանձնաժողովների նախագահներն էլ թող ունենան, և նրանց տեղակալներն էլ ունենան, լավ, աշխատակազմի ղեկավարն ու 3 տեղակալներն էլ՝ ձեզ նվեր: Բա ինձ մի հատ բացատրեք՝ էն 40-45 հոգին ովքե՞ր են, որ Հայաստանի ժողովրդի հաշվին պետք է ծառայողական մեքենա ունենան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիմա պարոն Փաշինյա՛ն, կարո
՞ղ եք բացատրել՝ քանի՞ չինովնիկ է զրկվել ծառայողական մեքենայից ձեր կառավարությունում և ԱԺ-ում, հիմա դա ժողովրդի հաշվին չէ՞։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը