Կարծիք

10.12.2019 20:39


Ու այսպես՝ դիրք առ դիրք հանձնվում է

Ու այսպես՝ դիրք առ դիրք հանձնվում է

2018 թվականի հունիսի 7-ին Փաշինյանը պնդում է․ «Անշուշտ տեղյակ եք, որ ամեն անգամ, երբ հայտարարվում է, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի լիարժեք կողմ, Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, որ բանակցային ինքնուրույն կողմ պետք է դառնա նաև ԼՂՀ-ն, այսպես ասած, «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»: Իրականում սա կեղծ փաստարկ է, որովհետև ԼՂՀ-ում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել հակամարտությունից առաջ ու հետո»:

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Փաշինյանի ԱԺ-ի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավարը պնդում է․ «Վարչապետը հայտարարել է՝ խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ»:

Ու այսպես՝ դիրք առ դիրք հանձնվում է... ու սրիկա են, թե պարզապես դեբիլ, արդեն էական չէ: Ինձ այլ բան է հետաքրքիր: Բոլոր էն մարդիկ, որ ինձ մեղադրում էին էքստրեմիզմի մեջ, հիմա ո՞նց կբնութագրեն այս ամենը: Կկարենա՞ն առանց քֆուր մի բան արտաբերեն: Կկարենա՞ն յուրաքանչյուր քայլառաստի մայրիկին չմտաբերել:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը