Կարծիք

12.12.2019 07:48


Դիտեցի Նիկոլի լայվը ու ավելի շատ զզվեցի

Դիտեցի Նիկոլի լայվը ու ավելի շատ զզվեցի

Դիտեցի Նիկոլի լայվը ու ավելի շատ զզվեցի:

Ասում է՝ Ամանորի տոնակատարությունը հատուկ սոցիալապես անապահով խավի համար է կազմակերպվում ու նշում է, որ կարող են հոթ-դոգ, համբուրգեր ու մեկ բաժակ գինի գնել, որովհետև լինելու են հատուկ տաղավարներ, որտեղից կարող են փողով գնել ու նշել տոնը։

Գիտեք, հարցը հոթ-դոգն ու համբուրգերը չեն, էնպես չի, որ ես ճոխ սեղանների ու խոզի բդի կողմնակից եմ, բայց այս քայլով այդ սոցիալապես անապահով խավին ցույց են տալիս իրենց իսկ թշվառության աստիճանը:

Ասում է՝ համերգներ, կինոդիտումներ, թանգարան այցելություններ և այլն, սա Ամանորի իբր ծրագիրն է ու այս ամենի համար դարձյալ պետք է վճարել, ու հարց է առաջանում, թե այդ միլիարդները որ բյուջեից դուրս են գրել, ինչի՞ վրա են ծախսելու, եթե, ըստ էության, ամեն ինչի համար պետք է վճարել:

Ասում է՝ ժողովրդի գեղագիտական ճաշակը բարձրացնելու նոր մշակույթ ենք ստեղծում ու նոր ավանդույթ, ուրեմն սրա մասին էլ ասեմ, գեղցի Նիկոլը, իր ռաբիս կինը ու այլասերված թիմը գեղագիտական ճաշակ թելադրող չեն, արդեն մի քանի անգամ ականատես ենք եղել այդ (բարձրարժեք մշակույթին), իսկ ինչ վերաբերում է նոր ավանդույթ ներմուծելուն, ապա մենք տոների ու տոնակատարությունների մեր ազգային ավանդույթներն ունենք, Ամանորը ընտանեկան տոն է ու ըստ ավանդույթի՝ այն տոնում են ընտանեկան նեղ շրջանակում, իսկ ընդհանրապես ամեն մարդ ինքն է որոշում՝ ո՞ւմ հետ, որտե՞ղ և ինչպե՞ս նշել:

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը