Կարծիք

12.12.2019 18:13


Հասկանանք, թե ով ում ու ինչի համար է դիմադրում

Հասկանանք, թե ով ում ու ինչի համար է դիմադրում

«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը». Նիկոլ Փաշինյան
----------------------------------------

Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը» և, առհասարակ, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը:

- Եթե կրթության, գիտության ու մշակույթի (!!!!!!!!!!!) փոխնախարար է նշանակվում մի երիտասարդ (պարզ չէ, թե ինչ կապ է ունեցել կրթության ու մշակույթի հետ), որը Ֆեյսբուքում, մինչև նշանակումը, ամենավերջին հայհոյանքներով լի գրառումներ էր անում, ապա ինչ կրթության ու մշակույթի մասին է խոսքը և արդյոք «պետական համակարգը» ճիշտ չի՞ անում, որ նման «հեղափոխությանը» դիմադրում է։ Առավել ևս, որ հետագայում այդ անձը կոռուպցիայի մեջ է մեղադրվում։

- Հասարակական մի ակտիվիստ կառավարության աստիճաններից իջնելուց հետո լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, որ ԱԱԾ-ում մի սպա իրեն ինֆորմացիա է մատակարարում ԱԱԾ-ի տնօրենի ու, առհասարակ, ԱԱԾ-ի անցուդարձի մասին, ու դրանից հետո նա չի հարցաքննվում, այդ սպան չի հայտնաբերվում ու պատժվում (այսինքն՝ ինֆորմատորները մինչ այժմ շարունակում են բուն դնել այդ հիմնարկում)։ Որից հետո ԱԱԾ-ի տնօրենը հեռացվում է, այդ ակտիվիստը կառավարությունից գումար է ստանում: Ի՞նչ «պետական համակարգի» ու անվտանգության մասին է խոսքը ու ինչո՞ւ այդ համակարգը չպետք է դիմադրի «հեղափոխությանը», եթե ցանկանում է շարունակել իր գոյությունը։

- Եթե դատարանները շրջափակվում են, դատավորներին գործադիր իշխանության ղեկավարը հրապարակայնորեն անպատվում է, ապա ինչ դատական համակարգի մասին է խոսքը։

- Եթե հրապարակում ոմն մեկը հայտարարում է, որ սատկացնելու է Արցախի նախագահին, որից հետո չի պատժվում, իսկ Արցախը հայտարարվում է հակահեղափոխության օջախ, ապա ինչու չետք է Արցախը դիմադրի՝ անկախ նրանից, թե այնտեղ կոռուպցիա կա, թե ոչ։ Չէ որ Արցախի կոռուպցիային չէին ցանկանում սատկացնել, այլ այն իշխանությանը, որին, ըստ վարչապետի, Արցախի ժողովուրդն է ընտրել։

Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել, բայց ցանկություն չկա։

Ու վերջապես, որտեղ գտնենք այն թուղթը, որում նկարագրվում են հեղափոխության նպատակները՝ առանց ոչինչ չասող «կոռուպցիայի դեմ պայքար», «ժողովրդի իշխանություն» ու նմանատիպ վերացական արտահայտությունների, որ հասկանանք, թե ով ում ու ինչի համար է դիմադրում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը