Կարծիք

13.12.2019 09:58


Տգիտությո՞ւն, թե՞...

Տգիտությո՞ւն, թե՞...

Վարչապետն ու արտգործնախարարը լռում են։ Նրանց փոխարեն խոսում են «Իմ քայլից» Իգիթյանը և Արցախի նախագահի թեկնածու Հարությունյանը։

Նրանք դեմ չեն, որպեսզի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին։ Դատելով ամենից՝ սա պաշտոնական Երևանի տեսակետն է, պարզապես Փաշինյանը դեռ «ամաչում» է անձամբ ասել։

Ահա թե ինչով է ավարտվում չհաշվարկված, առանց հստակ ծրագրի ու պոպուլիստական նպատակներով արված հայտարարությունը, ըստ որի՝ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ։

Բաքուն կառչեց Փաշինյանի այդ հայտարարությունից։ Ստացավ միջնորդների աջակցությունը։ Մինչև վերջ օգտագործեց նաև «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հանրահավաքային ձևակերպումը և անցավ գրոհի։ Արդյունքում՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ չհայտնվեց, բայց բանակցային սեղանի վրա մեզ համար ոչ ցանկալի շեշտադրմամբ հայտնվեց «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործոնը։ Բանակցային փիլիսոփայությունն էլ փաթեթայինից տեղափոխվեց տխրահռչակ փուլայինի տիրույթ։

Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը լրջորեն հարվածել է մեր անվտանգությանը։ Մեծացել է պատերազմի հավանականությունը։

Ես այն կարծիքին չեմ, որ սա դավաճանություն է։ Սա տգիտության հետևանք է։ Դավաճանությանը համարժեք տգիտության։

Հ.Գ.։ Մամեդյարովի հարցազրույցը խուսանավելու տեղ չթողեց։ «Բլինչիկի» ու Բրեգովիչի միջոցով ուշադրություն շեղել չի ստացվելու։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը