Կարծիք

14.12.2019 13:23


Հայաստանում այլևս անշրջելիորեն իրավիճակ է փոխվել

Հայաստանում այլևս անշրջելիորեն իրավիճակ է փոխվել

Իշխանությունների հիմնական ու դեռևս միակ զենքն իր քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում քրեական գործ/ձերբակալություն/կալանավորում բանաձևն է («կալանքի բանաձև»): Այս բանաձևն արդյունավետ է աշխատում այն դեպքում, երբ հակառակորդները խուսափում կամ վախենում են կալանքի հեռանկարից և դրան համապատասխան վարք են դրսևորում: Այս պարագայում ռեժիմի բանաձևը արդյունավետ է աշխատում նաև իրենից դժգոհ շարքային քաղաքացիների վրա, որոնք ապրիորի դառնում են տվյալ բանաձևի պասիվ շահառուները («որ սրանց բռնում են, մենք ի՞նչ ենք, որ չբռնեն»):

Այս բանաձևը մինչև վերջերս աշխատում էր խիստ արդյունավետ, անգամ այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում Քոչարյանի բարձրակարգ փաստաբաններն իրենց միջնորդություններով, ՍԴ-ն իր որոշումով և «վնգստացող դատավորներն» իրենց պահվածքով ամբողջությամբ մերկացնում են դատավարության քաղաքական բնույթը: Այս դատավարությունն էլ հիմնավորում է ռեժիմի «կալանքի բանաձևի» անհաղթահարելիությունը` «բռնել ենք, պտի նստես, տանջվես ու մոռանաս իրավական ճանապարհով դուրս գալու մասին»: Նույն բանաձևը փորձեցին կիրառել Արսեն Բաբայանի դեպքում, բայց չաշխատեց այնպես, ինչպես աշխատում է 2-րդ նախագահի դեպքում:

Սակայն իշխանությունների` «կալանքի բանաձևը» այլևս ժամանակավրեպ է դառնում, երբ երրորդ նախագահի նկատմամբ հարուցված ծիծաղելի գործից հետո ողջ Երևանը անկեղծ սպասում է, թե, երբ է Ազատիչը նստելու, որ Նիկոլը գնա (վստահ եմ, Սարգսյանն էլ այդ համոզմունքն ունի):

Երեկ արդեն Ռուբեն Հայրապետյանը ջարդուփշուր արեց «կալանքի բանաձևը»՝ բացահայտ ցույց տալով, որ թքած ունի կալանավորվելու հեռանկարի վրա, և այսպես Հայաստանում արդեն անշրջելիորեն կոտրվում է «կալանքի բանաձևի» արդյունավետությունը: Այսօր արդեն բոլոր մեծ ու միջին գործիչները պատրաստ են նստելու և սպասում են իրենց «հերթին», իսկ նրանց համակիրներն ու աջակիցները գլուխները բարձր սպասում են փողոցային պայքարի մեկնարկին:

Փաշինյանի զինանոցը սպառվում է, պետական համակարգը «սաբոտաժ է անում» հեղափոխությանը, ռեժիմի կողմից արված աղաղակող կոռուպցիոն դեպքերը ջրի երես են դուրս գալիս և իշխանությունը կարճ ժամանակ անց «փողոցում գցած է լինելու»:

Հայաստանում անշրջելիորեն իրավիճակ է փոխվել` բոլորս պատրաստ ենք ՆՍՏԵԼՈՒ, ինչքան շատ բռնես, էդքան շուտ ես «բռնելու» վերջինը, Նիկո՛լ: Քեզ տեսնենք!!!

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը