Կարծիք

18.12.2019 13:16


Ես ձեր հաշվին կորպորատիվ արե՞լ եմ, որ հիմա դուք մեր հաշվին անում եք

Ես ձեր հաշվին կորպորատիվ արե՞լ եմ, որ հիմա դուք մեր հաշվին անում եք

Մի տեղ աչքովս ընկավ, որ որոշ պետական կառույցներ իրենց բյուջեներում նախատեսել են «պատկառելի» միջոցներ՝ Ամանորյա կորպորատիվի (խնջույքների) համար։

Իմ կարծիքով՝ եթե այդ ծախսերը իսկապես կատարվեն, ապա դրանք կլինեն ոչ միայն կոռուպցիայի, այլև վատնման ձևով հափշտակության դրսևորում։

Պետական որևէ ծախս պետք է որևէ կապ ունենա տվյալ մարմնի և առհասարակ պետության ֆունկցիոնալության հետ։ Կոլեկտիվով հավաքվել, Նոր տարի նշելը ի՞նչ կապ ունի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ֆունկցիոնալության հետ։ Ո՞վ կարող է բացատրել։

Հուսով եմ՝ այս պարզ ճշմարտությունը նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկոմունիկացնի՝ ում որ հարկն է։

Ժամանակին ես ձեր հաշվին կորպորատիվ արե՞լ եմ, որ հիմա դուք մեր հաշվին անում եք։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը