Կարծիք

20.12.2019 13:08


Հերթական անտաղանդ բեմականացված ներկայացումը՝ Փաշինյանի և իր բազմամարդ ընտանիքի մասնակցությամբ (տեսանյութ)

Հերթական անտաղանդ բեմականացված ներկայացումը՝ Փաշինյանի և իր բազմամարդ ընտանիքի մասնակցությամբ (տեսանյութ)

Հերթական անտաղանդ բեմականացված ներկայացումը՝ Փաշինյանի եւ իր բազմամարդ ընտանիքի մասնակցությամբ (ափսոս, Աշոտիկը հարգելի պատճառով բացակայում էր)...

«Սաունդտրեկը» խնամքով էր ընտրված, բայց բովանդակությունն ընդհանուր առմամբ պլինտուսից ցածր մակարդակի վրա էր։

Թե բա` երազում եմ մի հատ իջնել, մենակ, այսինքն, առանց «ախռանայի», փողոց դուրս գալ եւ ինքնուրույն մի քանի «իմ քայլ» անել։ Թեկուզ «տանու» շորերով...

Տանու շորս ո՞րն է, եթե մեկ է՝ գործող անձինք ձմեռային վերնազգեստներով` վերարկուներով են, սցենարի հեղինակը կիմանա։

Հա, ի դեպ, էն, որ «ախռանան» կադրում չի երեւում, հիմք տալի՞ս է` ասելու, որ «Փաշինյան ընտանիքի փախուստ» օպերացիան չի ուղեկցվում պետական պարտադիր պաշտպանության համապատասխան «ատրիբուտներով»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը