Կարծիք

20.12.2019 17:09


Էդ անտաղանդ սցենարիստին հանեք գործից

Էդ անտաղանդ սցենարիստին հանեք գործից

Փորձում եմ հասկանալ, թե «Մարտի 1-ի գործով» տուժածն ի՞նչ ցուցմունք կարող էր տալ, որ կապ ունենար Քոչարյանին ներկայացվող մեղադրանքների հետ։

Ինչքանով որ ես եմ տեղյակ, Քոչարյանի վրա ցուցմունք կարող են տալ միայն իր հետ այդ օրերին անմիջապես շփված, իրենից հրահանգներ, հրամաններ ստացած մարդիկ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, ուժայիններ։ Լավ, շատ-շատ՝ քարտուղարներ-օգնականներ։

Տուժածներից ոչ մեկն այդ շրջանակի մեջ չի մտնում, որ «Քոչարյանի համակիրն» էլ գնար ու ինչ-որ բան համոզեր կամ չհամոզեր տուժածներին։

Էդ անտաղանդ սցենարիստին հանեք գործից։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը