Կարծիք

20.12.2019 18:00


Ընտանեկան ճոխ կայֆերն ապահովող օրենսգիրք

Ընտանեկան ճոխ կայֆերն ապահովող օրենսգիրք

Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով օրենքների հետևում, 2 օր է՝ փորձում է արդարացնի իր ընտանիքի՝ Հայաստանի հարկատուների հաշվին արվող կայֆերը:

Նիկոլը սրբորեն պահում է իր ընտանիքի ճոխ կյանքը ապահովող ցանկացած օրենք՝ կառավարական դաչայից, կնոջն ու երեխեքին սպասարկող առանձին մեքենաներից ու թիկնապահներից սկսած, մինչև մասնավոր ինքնաթիռով վոյաժներ, բայց թքած ունի ցանկացած այլ օրենքի վրա՝ Սահմանադրությունից մինչև վարչական օրենսգիրք:

Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես ժողովրդի կյանքը լավացնելու խոստումներով իշխանություն զավթած, բայց մենակ սեփական ընտանիքի էլիտար կայֆերն ապահոված ղեկավար:

Անկախ Փաշինյանների ընտանիքի անդամների կապած բայաթիից, իրականությունը դրանից չի փոխվում: Նիկոլի աղջիկը Հայաստանի 3-րդ հանրապետության միակ ղեկավարի երեխան է, որը առանձին ախռանիկ ու պետական ջիպ ունի:

Ու Նիկոլը խաբել է ժողովրդին, երբ ասել է, թե էդ ավտոն իր պաշտոնավարումից առաջ է ձեռքբերել, նայե՛ք պետգնումների կայքը, կտեսնեք, որ Մարիամ Փաշինյանի համար էդ ջիպը Հայաստանի բյուջեի հաշվին գնել են 2018թ. հոկտեմբեր-նոյեմբերին:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը