Կարծիք

21.12.2019 14:57


ԱԺ-ում սորոսական դեսանտ էր իջել՝ կրթության հարցերը քննարկելու

ԱԺ-ում սորոսական դեսանտ էր իջել՝ կրթության հարցերը քննարկելու

ԱԺ-ում սորոսական դեսանտ էր իջել՝ կրթության հարցերը քննարկելու։ Չեմ զարմանա, եթե 1–2 տարում Հայաստանի դպրոցական համակարգը լիովին անցնի Պալինդրոմ պապիկի վկաների տիրապետության տակ։

Ելույթներից մի քանիսը լսեցի, զգացվում է, որ մարդիկ կոնկրետ նպատակներ ունեն, էլ չասեմ՝ ախորժակներ։

* * *

ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանը պատմել է ահասարսուռ պատմություն մը Հայաստանի դպրոցներում կրիմինալի մասին. «Ես չեմ ուզում ասել, որ երբ դուք հայկական դպրոցներ եք մտնում, ապա անմիջապես բախվում եք քրեական մթնոլորտի հետ, բայց մենք պետք է տեսնենք «ստվերները», որոնք զգալիորեն ազդում են դպրոցական կյանքի եւ այնտեղ համապատասխան մթնոլորտի ձեւավորման վրա»։

Պատմում է, որ տղաները պատմել են, որ իրենցից շատերը դանակ են պահում։

Նախ՝ հավատում եմ, որ այդպես է։ Երբ ես էի բարձր դասարաններում, դանակներից բացի նաև ռակետնիցաներ ու ինքնաշեն ատրճանակներ էլ ունեինք։ Քաղաքի ամենահեղինակավոր դպրոցներում նույն վիճակն էր։ Պարբերաբար ռեյդեր էին անում, մեզ զինաթափում, այնուամենայնիվ 3 օրից բոլորը միևնույն է զինված էին։

Բայց «հայկական»-ը շեշտելը տպավորություն է ստեղծում, թե կրիմինալ բարքերով դպրոցները միայն ու միայն Հայաստանին կամ «հայկականին» են բնորոշ։

ԱՄՆ-ում դպրոցների մուտքերի մոտ մետաղորսիչներ են, որ երեխեքը հետները զենք չանցկացնեն։ Բայց մե՛կ է, բերում են։ Շատ դպրոցներում կա gang violence կոչվածը՝ այսինքն զինված փողոցային բանդաների անդամներն իրենց ռազբիրատները նաև դպրոցների տարածքներում են վարում։ Թմրադեղերի վաճառքն է ծաղկում։ Ու էլի լիքը այլ բաներ։ ԱՄՆ-ի սովորական դպրոցներում, այո՛։

Նույն խնդիրները կան Բրիտանիայի մեծ քաղաքների որոշ շրջաններում, Եվրոպայի շատ երկրներում, Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և այլն։

Ես չեմ ասում, որ սառը զենքով դասի գնալը նորմալ է և դրա դեմը պետք չէ առնել, բայց արմագեդոն էլ չէ և ինծիլիգենտական վայվույներով ու դպրոցների «հայկականը» շեշտելով այդ խնդիրը չի լուծվելու։

Ընդհանրապես այդպիսի հուզական ֆոնը (չմոռանանք, որ վախն էլ է հույզ) գրեթե միշտ ստեղծվում է դրա տակ ինչ-ինչ այլ շահեր առաջ բրդելու համար։

Զգո՛ն լինենք։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը