Լրահոս

21.12.2019 20:40


«Երևան Սիթի» սուպերմարկետի հացատան ծխնելույզից դուրս եկող ուժեղ ծուխը թողել է հրդեհի տպավորություն

«Երևան Սիթի» սուպերմարկետի հացատան ծխնելույզից դուրս եկող ուժեղ ծուխը թողել է հրդեհի տպավորություն

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի հացատան ծխնելույզից դուրս եկող ուժեղ ծուխը թողել է հրդեհի տպավորություն:

Այս խորագրի վերջին նյութերը