Կարծիք

21.12.2019 22:03


Մեր Քաջ Նազարն իր բազմահազար լեշակեր-ֆեյքերին ուղարկեց այս կիրթ մարդկանց բզկտելու

Մեր Քաջ Նազարն իր բազմահազար լեշակեր-ֆեյքերին ուղարկեց այս կիրթ մարդկանց բզկտելու

Տիկնայք և Պարոնայք։
Փաստորեն մենք ունենք ազատ ու հզոր մշակութային գործիչներ, որոնց արած հայտարարությունը շատ ավելի հզոր արձագանք ունեցավ, քան որևէ մեկը պատկերացնում էր և մեր Քաջ Նազարը, սարսափահար լինելով այդ հայտարարությունից, իր բազմահազար լեշակեր-ֆեյքերին ուղարկեց այս կիրթ մարդկանց բզկտելու։

Սկսեցին շրջանառվել կեղծ նյութեր ու կեղծ հարցազրույցներ առանձին մշակութային գործիչների հետ, ընդ որում, քանի որ այսօրվա լեշակերերի մոտ կա բացարձակ ուղեղի բացակայություն, ապա այդ կեղծ նյութերը, տարբեր մշակութային գործիչների առումով սկսեցին դուրս գալ՝ նույն բառերով ու սցենարով։

Հիմնական գիծը՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում... տեղյակ չեմ եղել...», կրկին ծիծաղելի, քանզի հայտարարությունը քաղաքական որևէ կոնտեքստ չունի, այլ ուղղակի Հայրենիքում կատարվող ապօրինությանն ու անարդարությանն է դեմ, ինչը կարող է՝ իրավասու է և նույնիսկ պարտավոր է անել յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի։

Մի խոսքով, Քաջ Նազարի այս «3 մանեթանոց» վայնասունը այնպես բարձրացավ, որ մշակութային գործիչներից մեկը, ում մասին գրել էին ֆեյքերը, որ չի ստորագրել և իր տեղը ստորագրել են, ընդ որում իր անունից, արդեն հունից դուրս գալով, հայտարարեց՝ «Ես հպարտ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է իմ երկրի նախագահը...» և պարզաբանում տվեց իր «կեղծ հայտարարության» առումով։ Ծիծաղելին այն է, որ այս նյութը և Նիկոլի հրահանգով գրված, նույն մարդու մասին սուտը, իմ ֆեյսբուքյան «նյուզֆիդ»-ում բերեց իրար տակ ))))))))

Հա, մոռացա, ֆեյքով սկսեցին տարածել, մի հատ լսեք, թե ինչ եմ հիմա ասելու, Քիմ Քարդաշյանի կոչը հասկանում եք, Քիմ Քարդաշյանի՝ ՀՀ մշակութային գործիչներին։ Իմիջիայլոց վստահ եմ, որ դա էլ էր ֆեյք կոչ։ Ամեն դեպքում, պետք է ասեմ, որ այսօրվա իշխանությունների և իշխանական ֆեյքերի համար Հայաստանի մշակույթը Քարդաշյանի հետույքն է և սուպերմամայի սափրած ոտքերը...

Հա, չմոռանամ ասել, որ նախկինում միշտ ասում էին, որ մշակութային գործիչները սնվում են կառավարությունից, այդ իսկ պատճառով կառավարության կամակատարներն են։ Այսօր, մենք ունենք մշակութային գործիչներ, ովքեր ունեն գաղափար, ազատ են, ու ոչ մեկից կախված չեն։ Ուրախացեք ու հպարտացեք։

Բոլոր այն հզոր մարդկանց՝ մշակութային գործիչներին, ովքեր այսօրվա վախի ու ռեպրեսիաների մթնոլորտում հզորություն ունեցան նման հայտարարություն անել, ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ, որ կաք։ Արվեստը՝ ազատ է և մարդու ներքին ազատության արտահայտումն է։ Արվեստագետը մարդ է, ով միշտ ունեցել է ազատ խոսք և հանրության մեջ տարբերվել է իր ազնվությամբ։ Շնորհակալ եմ, որ բարձր եք պահում Ձեր կոչումը և դրանով էլ ապացուցում, որ Ձեր աշխատանքը՝ արժեք ունի, այլ ոչ քառակուսի ու ճնշված մի բան է, ինչը կապ չունի արվեստի հետ։

P.S. Հա, մնացած ֆեյք-լեշակերներին ասեմ, որ դուք ոչինչ եք, իսկ այդ մարդկանց մասին խոսելու են մեր սերունդները։ Դուք ոչինչ եք, բայց 2180 թվականի «Երգ-երգոցում» երգելու են նրանց երգերը, նայելու ենք նրանց ֆիլմերը ...

ԻՍԿ ԴՈւՔ ՄՆԱԼՈւ ԵՔ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈւՄ «ՈՉԻՆՉ»՝ ԴԱՏԱՐԿ ՏԵՂ, ԲՈւԲԼԻԿԻ ԾԱԿ... (մնացածը ինքներդ ասեք Ձեր մտքում)։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը