Քաղաքական

22.12.2019 10:34


ՌՈ-ն հայտնաբերել է փախած զինծառայողին. Արծրուն Հովհաննիսյան

ՌՈ-ն հայտնաբերել է փախած զինծառայողին. Արծրուն Հովհաննիսյան

ՌՈ վարած լայնածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և բեման է ենթարկվել Շարքային Շ.Ս.Ա.-ն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ՊՆ ՌՈ վարած լայնածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և բեման է ենթարկվել Շարքային Շ.Ս.Ա. ում մասին երեկ նշել էի»,-գրել է նա։

Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ էր զինվորն ինքնակամ հեռացել, հայտնել էր Factor.am-ը: Կայքի տեղեկություններով՝ զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։ Այդ դեպքից հետո, ի դեպ, զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի:

Այս խորագրի վերջին նյութերը