Լրահոս

22.12.2019 16:31


Ինչու է 27-ամյա կինն ինքնասպան եղել. մանրամասներ Շիրակում տեղի ունեցած դժբախտ դեպքից

Ինչու է 27-ամյա կինն ինքնասպան եղել. մանրամասներ Շիրակում տեղի ունեցած դժբախտ դեպքից

Շիրակի մարզում հայրական տանը կախված 27-ամյա կնոջը հայտնաբերել է խորթ մայրը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` չնայած կինը ամուսնացած էր, սակայն վերջին շրջանում բնակվում էր երեխաներից հեռու` հայրական տանը։

«Ամուսնացել էր Սպիտակի գյուղերից մեկում, սակայն հետ էր եկել գյուղ՝ ամուսնու հետ ունեցած վիճաբանության պատճառով: Ամուսինն էր կնոջը հետ բերել հայրական տուն ու դատարանի միջոցով կնոջից վերցրել էր երեխաներին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով` ամուսինը դատարանում հայտարարել է, որ կինը խելագարվել է և նրանից խլել երեխաներին։ Ըստ համայնքի ղեկավարի` երեխաները մոտ մեկ ամիս բաժանված են եղել մորից: Բաժանումը մայրը շատ ծանր է տարել:

Կյանքին վերջ տված երիտասարդ կինը օրեր առաջ պատահական հանդիպել է համայնքի ղեկավարի կնոջը և նեղսրտվել, որ իրեն երեխաներից անհիմն են բաժանել։ Նա ասել է, որ նույնիսկ բուժզննում է անցել։

«Մի քանի օր առաջ կինս հանդիպել էր նրան, որը ասել էր՝ ինձ ասել են դու խելառ ես, դա է երեխաներին վերցնելու պատճառը, բայց անկեղծ ոչ ես, ոչ էլ գյուղում որևէ մեկը նրա մոտ հոգեկան խնդիրներ չենք նկատել։ Շատ խելոք ու շնորհքով աղջիկ էր: Ամուսնու ասածների հիման վրա աղջիկը նույնիսկ հոգեբուժարան է գնացել, ստուգվել. ըստ հարազատների` ամուսնու կասածները չեն հաստատվել»,-նշեց համայնքապետը:

Ըստ տեղեկությունների` կախված կնոջ անչափահաս երեխաներից մեկը սովորում է 2-րդ դասարանում, մյուսը` մանկապարտեզ է հաճախում։

Այս խորագրի վերջին նյութերը