Կարծիք

22.12.2019 23:25


«Լապշա» հեղափոխությունը իսկական աղետ դարձավ հայ ժողովրդի համար

«Լապշա» հեղափոխությունը իսկական աղետ դարձավ հայ ժողովրդի համար

«Ժողովուրդը միանշանակ հաղթելու է և ժողովուրդը կարող է անել տնտեսկաան հեղափոխութուն, և ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ն, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ այսօր արդեն ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,-սա պողոսների վարչապետի կոչն է, որով նա մոլորեցրեց ժողովրդին:

«Լապշա» հեղափոխությունը իսկական աղետ դարձավ հայ ժողովրդի համար: Հեղափոխական «հերոսի» առասպելում առաքելություն իրականացնելիս նրան հաճախ օգնության են գալիս կախարդական իրերը, այս դեպքում՝ կախարդական փայտիկը: Այսօր խոշոր ներդրումների գայթակղությունը արժեզրկել է թավշյա հեղափոխության բուն էությունը և նրա հետապնդած վեհ նպատակները: Միլիոնավոր մարդիկ Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս, այդ թվում օտարերկրացի ինտելեկտուալներ բոլոր մայրցամաքներից, որոնք աչալուրջ հետևում են Հայաստանում ընթացող զարգացումները, խորը հիասթափություն են ապրում:

Այսօր զարգացման մոդելի մշակման փոխարեն հեղափոխության առաջնորդները ընտրում են սեփական «ես»-ը և ազգին տանում մոլորության՝ տրորված արահետներով: Բայց ընտրությունը վաղուց արդեն կատարված է: Եվ այս պահին ատելության, անհուսության, արտագաղթի, ապօրինությունների մեծ ալիք է բարձրացել երկրի ներսում: Այսօր փողոցում հեղափոխական կոչ բղավող ամեն ավարա, անկախ որակներից պաշտոն են ստացել: Նրանց միակ նպատակն է` կազմաքանդել երկիրը, վերախմբագրել մեր գենը, պետական բյուջեի հաշվին հարստանալը: Գրեթե ամեն երրորդ ամսին իրենք իրենց, քաղաքացիների հարկերի հաշվին, պարգևատրումներ են բաժանում, այն մարդկանց հաշվին` ում շնորհիվ եկան իշխանության: Ու որ ամենակարևորն է պարգևատրվում են անգործության համար:

Որպես բժիշկ ասեմ՝ եթե օրգանիզմ ներթափանցել է որևէ բացիլ, ինչքան էլ տաք հագնվես, չես բուժվի: Անհրաժեշտ է պայքարել այդ վիրուսի դեմ ուժեղ դեղորայքով և կազդուրվել: Սա է այսօր իրավիճակը՝ մեր երկիրը օրգանիզմն է, «թավիշը»՝ բացիլը, իսկ ուժեղ դեղորայքը՝ մարդիկ, ովքեր սիրում են մեր երկիրը, մեր պետությունը:

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը