Կարծիք

23.12.2019 00:05


Ուզում էի լռել, բայց անհնար է…

Ուզում էի լռել, բայց անհնար է…

Իսկ վաղը հազարավոր մանուկներ նորից ձեռքն են առնելու այդ «Այբբենարանն» ու շարունակելու են սովորել եւ շարունակելու են պաշտել այդ հիանալի գիրքը: Հուշեք սա այդ աղբամանային մտածողությամբ տառապող պատգամավորիկներին…

Ուզում էի լռել, բայց անհնար է… Ուրիշի, այն էլ այդքան վաստակաշատ մարդու աշխատանքն աղբաման նետողներին ժամանակն ինքը մի օր աղբաման կնետի… Որոշ պատգամավորիկների ու իշխանավորիկների այսպիսի անկիրթ ու ամբարտավան վերաբերմունքը՝ ոչինչ չարած վատաբանել ուրիշների խոնջանքով ձեռք բերածը, արդեն ընդգծված ձեռագիր է դառնում: Վտանգավոր ձեռագիր: Չգիտես` նախկինների արած գազանություններից խոսելու ունակությունդ կորցնես, թե այս նորելուկների դուրս տված հիմարություններից: Ամիսը մի դավադիր ապուշություն է սպրդում սրանց շուրթերից՝ այբբենարանները աղբաման նետելու են, հայ գրականության գրքերում ազգ, հայրենիք, մենք, մերոնք բառերի շատությունը երեխաներին այլատյաց է դարձնում, ռազմագիտության գիրքն ավելորդ է, հետո՞ … հետո՞, ժամանակն է ազգովի գոռալու դրանց ականջի տակ, որ հիշեն՝ երկրում բացի նախկին ու ներկա անձապաշտներից ու կռապաշտներից, հայրենապաշտներ էլ կան, զգո՛ւյշ մի քիչ, այդքան արագ մի փորեք ձեր ոտքերի տակի հողը…

«Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ

Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը