Լրահոս

23.12.2019 10:35


Կոտայքի մարզում բախվել են Nissan ու Opel-ը. կա 5 վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Nissan ու Opel-ը. կա 5 վիրավոր

Դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 MV 783 համարանիշի և Opel մակնիշի 91 AՍ 100 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը