Լրահոս

23.12.2019 11:30


Արարատի մարզում Hummer-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, անցել դրա վրայով ու հայտնվել հանդիպակած գոտում. կա վիրավոր

Արարատի մարզում Hummer-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, անցել դրա վրայով ու հայտնվել հանդիպակած գոտում. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:40-ի սահմաններում, Ներքին Դվին գյուղի բնակիչ, 40-ամյա Սեմ Թադևոսյանը՝ իր վարած Hummer մակնիշի 60 SS 606 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Արտաշատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, անցել դրա վրայով ու հայտնվել հանդիպակած գոտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը